condo.index.status.error

Ծրագրի մասին Ծրագրի մասին Նորություններ Նորություններ Ծառայություններ Ծառայություններ Համատիրություններ Համատիրություններ Միացման հայտ Միացման հայտ Պայմաններ Պայմաններ

Ծրագրի մասին

Login.am ունիվերսալ վեբ գործիք է հանդիսանում համատիրությունների համար, որը թույլ կտա նոր մակարդակի հասցնել համատիրության սպասարկումը: Այլևս պետք չեն լինի վերելակի և մուտքի պատերին փակցված նորությունները և տեղեկատվությունը: Ժամանակն է քաղաքակիրթ աշխատելաոճի. այդ ամենին կնպաստի Login.am-ի առցանց հարթակը:

Կայքն ստեղծվել է կարգավորելու համատիրության և բնակիչների աշխատանքը: Միանալով  Login.am համակարգին՝ յուրաքանչյուր համատիրություն հնարավորություն կունենա ստեղծել իր կայքը, որի միջոցով մշտական կապի մեջ կլինի բնակիչների հետ, իսկ բնակիչներն իրենց անձնական գրասենյակները կունենան այդ կայքում: Համատիրության աշխատակիցներն ստիպված չեն լինի տեղեկատվության տարածման համար երկար ժամանակ ծախսել, համակարգը կնպաստի համատիրության աշխատանքի ավտոմատացմանն ու բարելավմանը: Ցանկացած հայտարարություն կարելի է ուղարկել բնակիչներին առցանց:

Բնակիչներն այսուհետ կարող են առցանց տեսնել իրենց կոմունալ ծառայությունների համար վճարվելիք գումարի չափը և վճարում կատարել առցանց, համակարգի միջոցով բարձրացնել իրենց հուզող հարցերը և ստանալ պատասխան:

Համակարգը համատիրության ադմինիստրացիային հնարավորություն կտա.

  • Ստեղծել և կառավարել համատիրության բնակելի միավորները

  • Ստեղծել և կառավարել ամսական վճարումների ցուցակը

  • Ստանալ առցանց վճարումներ

  • Արագ տեղեկացնել վճարումների և պարտքերի մասին

  • Հեշտացնել անմիջական շփումը բնակիչների հետ:

  • Ստեղծել ծառայությունները գովազդելու հարթակ

  • Կազմակերպել առցանց քվեարկություններ

  • Հետևել բնակիչների բողոքներին և առաջարկներին

Համակարգը բնակիչներին հնարավություն կտա

  • Արագ տեղեկանալ կոմունալ վճարումների մասին

  • Առցանց վճարում կատարել

  • Համատիրության հետ անմիջական կապի մեջ լինել

  • Քննարկել իրենց հուզող հարցերը

 

Login.am ունիվերսալ վեբ գործիք է համարվում համատիրությունների համար: Login.am-ը թույլ կտա նոր մակարդակի հասցնել համատիրության սպասարկումը.

  • Առցանց, E-Mail-ի և sms-ի միջոցով տեղեկացնել բնակիչների հաշիվների պատրաստ լինելու մասին

  • Տեսնել բնակիչների վճարումները և պարտքերը

  • Առցանց ուղարկել և ընդունել հաղորդագրություններ բնակիչներից

  • Հետևել բնակիչների բողոքներին և առաջարկներին

  • Կազմակերպել քվեարկություններ համատիրությանը հուզող հարցերի վերաբերյալ

  • Արագ տեղեկացնել բնակիչներին նոր ծառայությունների մասին

  • Ընդունել առցանց վճարումներ