condo.index.status.error

Ծրագրի մասին Ծրագրի մասին Նորություններ Նորություններ Ծառայություններ Ծառայություններ Համատիրություններ Համատիրություններ Միացման հայտ Միացման հայտ Պայմաններ Պայմաններ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

Ուրախ ենք ողջունել Ձեզ www.login.am կայքում (Կայք): Սույն ընդհանուր դրույթները և պայմանները (Պայմաններ) կարգավորում են Կայքի աշխատանքի, այնտեղ գրանցվելու և օգտագործելու կարգը, կանոնները և պայմանները, Իրավատիրոջ և Կայքից օգտվողների միջև փոխհարաբերությունները:

Իրավատեր է համարվում <<Նիկիտա մոբայլ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որը տնօրինում է Կայքը ՀՀ օրենսդրությանը, միջազգային կոնվենցիաներին և համաձայնագրերին չհակասող բոլոր ձևերով ու եղանակներով օգտագործելու իրավունքները:

Սույն Պայմանները համարվում են ամպային պլատֆորմի հիմքի վրա ծառայությունների մատուցման պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) անբաժանելի մաս:

Սույն Պայմաններում օգտագործվող հասկացությունները և տերմինները մեկնաբանվում են Պայմանագրում տրված սահմանումների իմաստով:

Մուտք գործելով Կայք, այն ուսումնասիրելով և/կամ գրանցվելով այնտեղ` Դուք (Կառավարիչը, Բնակիչը, Տեսուչը, Կայքի ցանկացած այցելու) ընդունում եք, որ ծանոթացել եք սույն Պայմաններին, համաձայնում եք դրանց հետ և ընդունում եք դրանք, անվերապահորեն համաձայն եք Կայքի գործող կանոնների հետ: 

Ընդունելով սույն Պայմանները` ենթադրվում է, որ Դուք համաձայն եք Կայքի Իրավատիրոջից ստանալ ընդհանուր բնույթի հայտարարություններ և գովազդներ, այդ թվում`  Ձեր բջջային հեռախոսահամարին, էլեկտրոնային հասցեին տեքստային կամ ձայնային հաղորդագրության և էլեկտրոնային նամակի տեսքով, ինչպես նաև Ձեր Անձնական գրասենյակում:

Ընդունելով սույն Պայմանները` Դուք երաշխավորում եք, որ ունեք բոլոր իրավունքները, իրավունակությունը և իրավասությունները, որոնք անհրաժեշտ և բավարար են Կայքում գրանցվելու և այն օգտագործելու համար:

Կայքի շրջանակներում ծագող հարաբերությունների կարգավորման նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, վեճեր ծագելու դեպքում իրավասու դատարաններ են ճանաչվում Հայաստանի Հանրապետության դատարանները:

 

ԿԱՅՔԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

www.login.am-ը վեբ կայք է, որը հնարավորություն է տալիս բազմաբնակարան շենքերի, շինությունների, առանձնատների (այսուհետ` Շենք) կառավարում իրականացնող կազմակերպություններին, համատիրություններին և այլ անձանց (Կառավարիչ) Կայքում ունենալ սեփական տարածքը` առանձին էլեկտրոնային կայք և Անձնական գրասենյակ, ինչպես նաև Շենքի բնակիչներին` ունենալ Անձնական գրասենյակ, որոնց միջոցով Կառավարիչը և Բնակիչը առանձնացված կարգով կարող են օգտվել Կայքի տրամադրած ծառայություններից, մշտական կապի մեջ լինել միմյանց հետ, առցանց ռեժիմում ցանկացած պահի տեղեկատվություն փոխանակել միմյանց հետ` կապված բնակիչների օգտագործած ծառայությունների, դրանց դիմաց գոյացած վճարների, Շենքի կառավարմանն առնչվող այլ հարցերի վերաբերյալ, կազմակերպել Շենքին վերաբերող ցանկացած հարցի առցանց քննարկում, իրականացնել քվեարկություններ, ծանոթանալ շենքին վերաբերող նորություններին, կատարել վճարումներ և այլն:

Կայքի միջոցով վճարումներ կատարելու նպատակով վճարահաշվարկային միջոցի տեսակը որոշվում է Իրավատիրոջ կողմից, որի մասին համապատասխան տեղեկատվություն է տրամադրվում Կայքում:

 

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈԻԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Կայքի միջոցով Ծառայություններից օգտվելու նպատակով Իրավատերը Կառավարչի և Բնակչի համար ստեղծում է Անձնական գրասենյակ, ինչպես նաև Կառավարչի համար ստեղծում է առանձին էլեկտրոնային կայք www.xxx.login.am տիրույթում, որտեղ xxx-ը Կառավարչի անվանումն է կամ Շենքի հասցեն:

Անձնական գրասենյակ ստեղծելու նպատակով Կառավարիչը Իրավատիրոջն է տրամադրում Պայմանագրով պահանջվող տեղեկատվությունը իր և Բնակչի վերաբերյալ` լրացնելով Պայմանագրով սահմանված ձևի դիմումները: Պահանջվող տեղեկատվությունն ստանալուց հետո Իրավատերը Պայմանագրով սահմանված ժամկետներում ձևավորում է Անձնական գրասենյակներ Կառավարչի և Բնակչի համար: Նոր Բնակիչ ավելանալու դեպքում Կառավարիչը Բնակչի մասին տեղեկությունները տրամադրում է Իրավատիրոջը` վերջինիս համար Անձնական գրասենյակ ստեղծելու նպատակով: Որևէ Բնակչի կողմից Կայքի միջոցով որևէ պատճառով Ծառայություններից օգտվելը դադարեցնելու դեպքում Կառավարիչը պարտավոր է այդ մասին անմիջապես տեղեկացնել Իրավատիրոջը` տվյալ Բնակչին հատկացված Անձնական գրասենյակը արգելափակելու նպատակով:

 

ՀԱՍԱՆԵԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Կայքի միջոցով Ծառայություններից օգտվելու նպատակով Կառավարիչը Պայմանագրում սահմանված ժամկետներում և կարգով Իրավատիրոջն է տրամադրում իր և Բնակչի կողմից լրացված տեղեկություններով դիմումը, որից հետո Իրավատերը http://login.am/karavarum/ ենթատիրույթում Անձնական գրասենյակի միջոցով Կառավարչի համար հասանելի է դարձնում այն Ծառայությունները, որոնք Կառավարիչը նշել է դիմումում: Կայքի միջոցով Կառավարիչը կարող է պատվիրել հետևյալ Ծառայությունները`

1.Հայտարարությունների տեղադրում <<Հայտարարություններ>> բաժնի միջոցով

2.Բնակիչների կողմից սպառած ծառայությունների վերաբերյալ առցանց հաշիվների տեղադրում <<Վճարումներ>> բաժնի միջոցով

3.Բնակիչների ներկայացրած բողոքների և առաջարկների դիտում, ինչպես նաև տվյալ բողոքին կամ առաջարկությանը ընթացք տալու դեպքում համապատասխան տեղեկատվության տեղադրում <<Բողոքներ>>բաժնի միջոցով

4.Կառավարչի կատարած ծախսերի մասին հաշվետվության տեղադրում <<Ծախսեր>> բաժնի միջոցով

5.Ծառայությունների (վերելակի վերանորոգում, մաքրման, լուսավորման աշխատանքներ և այլն) բաժանորդագրում <<Ծառայություններ>> բաժնի միջոցով

6.Բնակիչների կողմից չկատարված վճարումների մասին տեղեկատվության տեղադրում <<Պարտապան>> բաժնի միջոցով

7.Բնակելի շենքի կամ տան կառավարմանը վերաբերող հարցերի համար քվեարկությունների կազմակերպում <<Քվեարկություններ>> բաժնի միջոցով

8.Սպառած ծառայությունների մասին տեղեկատվության, մասնավորապես ծավալի և առաջացած պարտքի վերաբերյալ տվյալների տեղադրում <<Վճարումեր>> բաժնի միջոցով: Այն ծառայությունները, որոնց ամսական վճարները ֆիքսված գումարներ են և կապված չեն սպառած ծառայության ծավալի հետ, վճարման ենթակա գումարների մասին տեղեկություններն ավտոմատ գեներացվում են Կայքի կողմից:

9.Բնակիչների փոփոխության մասին տեղեկությունների տեղադրում <<Բնակարաններ>> բաժնի միջոցով

10.Բնակիչներին էլեկտրոնային նամակների, կարճ հաղորդագրությունների ուղարկում <<Բնակարաններ>> բաժնի միջոցով

Կառավարչի կողմից Պայմանագրի ստորագրումից հետո Իրավատիրոջն առաջին անգամ տրամադրվող տեղեկությունները և տվյալները Կայքի համապատասխան բաժիններում տեղադրվում են Իրավատիրոջ կողմից: Հետագա բոլոր լրացումները, փոփոխություններն ու թարմացումները կատարվում են բացառապես Կառավարչի կողմից: Յուրաքանչյուր նոր Բնակչի մասին Կառավարչից տեղեկություններ ստանալուց հետո Իրավատերը նոր Բնակչի համար ստեղծում է Անձնական գրասենյակ Պայմանագրում նշված ժամկետներում և կարգով:

 

Անձնական գրասենյակի միջոցով Բնակչին հասանելի են հետևյալ Ծառայությունները՝

1.Շենքին վերաբերող տեղեկությունների ձեռքբերում <<Շենքի մասին>> բաժնի միջոցով

2.Կառավարչի կամ այլ Բնակչի տեղադրած հայտարարությունների դիտում, ինչպես նաև սեփական հայտարարությունների տեղադրում <<Հայտարարություններ>> բաժնի միջոցով

3.Իր կողմից սպառած ծառայությունների և դրանց դիմաց վճարման ենթակա գումարների մասին տեղեկությունների ստացում <<Հաշիվներ>> բաժնի միջոցով

4.Շենքին վերաբերող իրենց հուզող հարցի վերաբերյալ առաջարկությունների և բողոքների տեղադրում <<Բողոքներ և առաջարկներ>> բաժնի միջոցով

5.Ամսվա կտրվածքով Կառավարչի կողմից կատարված ծախսերի մասին ծանոթացում <<Ծախսեր>> բաժնի միջոցով

6.Կենցաղային և այլ Ծառայությունների մասին ծանուցում և բաժանորդագրում <<Ծառայություններ>> բաժնի միջոցով

7.Շենքին վերաբերող հարցերի վերաբերյալ կազմակերպած քվեարկություններին մասնակցություն <<Քվեարկություն>> բաժնի միջոցով

8.Օգտագործած ծառայությունների դիմաց վճարում չկատարած Բնակիչների, առկա պարտքի չափի մասին տեղեկությունների ստացում <<Պարտապանների ցանկ>> բաժնի միջոցով:

Կայքի ցանկացած այցելուի համար, ով չի հանդիսանում Կառավարիչ կամ Բնակիչ, login.am տիրույթում հասանելի են հետևյալ բաժինները` առանց տվյալ բաժինները խմբագրելու որևէ իրավունքի՝

  • Ծրագրի մասին
  • Նորություններ
  • Ծառայություններ (առանց բաժանորդագրվելու հնարավորության)
  • Հայտարարություններ
  • Միացման հայտ (կարող են լրացնել և բաժանորդագրվել)
  • Կոնտակտներ

Կայքից սահմանափակ օգտվելու հնարավորություն ունեն նաև հանրային և այլ ծառայություններ մատուցող օպերատորները (Տեսուչ), որոնք, մուտք գործելով Կայք, կարողանում են համապատասխան տեղեկություններ տեղադրել Բնակիչների սպառած ծառայությունների ծավալի, վճարման ենթակա գումարների, ինչպես նաև իրենց կողմից մատուցվող ծառայություններին վերաբերող ցանկացած տվյալների մասին:

Իրավատերը կարող է վերը թվարկվածից բացի ձևավորել նոր Ծառայություններ և այդ մասին տեղեկատվություն տեղադրել Կայքում: Նոր ստեղծված Ծառայություններին կարող են բաժանորդագրվել միայն Իրավատիրոջ հետ համապատասխան պայմանագիր կնքած և առանձին ենթատիրույթ ու Անձնական գրասենյակ ունեցող Կառավարիչները:

 

 ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐ

Կայքում արգելված է ցանկացած այնպիսի թեմաների քննարկումը և/կամ հաղորդագրությունների և/կամ հայտարարությունների և/կամ գրաֆիկական, տեսա և ֆոտո պատկերների կամ այլ բովանդակության ստեղծումը կամ հրապարակումը և ցանկացած այլ նյութերի տեղադրումը կամ տարածումը կամ ցանկացած այլ գործողության կատարումը, որոնք`

  • որևէ ձևով հակասում են ՀՀ օրենսդրության պահանջներին,
  • դրդում են մարդկանց բռնությունների, ագրեսիայի կամ վարկաբեկում և խախտում են ընդունված բարոյականության նորմերը, մարդկանց կյանքին, առողջությանը և անվտանգությանը սպառնացող գործողությունների կատարման կոչ են անում,
  • մարդկանց մոլորության մեջ գցելու նպատակով պարունակում են տեքստեր, գովազդային նյութեր, լուսաբանություններ և պատկերազարդումներ, տեսանյութեր, լուսանկարներ, երաժշտական կամ ձայնային ազդեցություն կամ այլ նման միջոցներ,
  • խախտում են հասարակական կարգը, համընդհանուր և ազգային բարոյականության նորմերը,
  • պարունակում են վիրավորական արտահայտություններ այլ անձանց նկատմամբ, ռասսայական, ազգային, մասնագիտական, սոցիալական, տարիքային, սեռական պատկանելիության, էթնիկական, կրոնական, հոգևոր կամ լեզվական հողի վրա կատարվող անընդունելի համեմատություններ և պատկերներ,
  • ուղղակիորեն կամ անուղղակիորեն վարկաբեկում են պետական խորհրդանիշները (զինանշանը, դրոշը, օրհներգը, ազգային դրամը և այլն) կամ անհարգալից վերաբերմունք ցուցաբերում դրանց նկատմամբ,
  • վարկաբեկում են իրավաբանական և ֆիզիկական անձանց, այդ թվում` քաղաքական կամ մշակույթի գործիչներին, ինչպես նաև արդյունաբերական, առևտրային և այլ գործունեությունը, խտրականորեն տարբերակում մասնագիտությունները և այլն,
  • դիմում են հեղաշրջման կամ հակասահմանադրական քայլերի ուղղված սադրանքների,
  • օգտագործվում են պետական կամ օրենքով սահմանված այլ գաղտնիքների տարածման համար,
  • կոչ են անում պատերազմի, հանցագործությունների կամ օրենքով արգելված այլ գործողությունների կատարման,
  • օգտագործվում են պոռնոգրաֆիայի, էրոտիկայի, սարսափի տեսարանների, անչափահասների կրթությանը և զարգացմանը վտանգող այլ նյութերի տարածման համար, ներառյալ նշված թեմաներով կայքերին հղումներ տեղադրելով,
  • քարոզում են ծխամոլություն, ալկոհոլիզմ, հոգեմետ նյութեր և թմրամոլություն, տրաֆիքինգ և մարդկանց առևանգում,
  • քարոզում են բազմաստիճան և/կամ ցանցային մարկետինգ, պարունակում են որևէ ապրանքի կամ ծառայության գովազդ, հակագովազդ, ցանկացած տեսակի հաղորդագրություն, այդ թվում ցանկացած նյութ, որը կարող է մեկնաբանվել որպես նախընտրական քարոզարշավ կամ քաղաքական գովազդ,
  • իրականացնում են անթույլատրելի բովանդակության զանգվածային առաքումներ (SPAM),
  • քարոզում են ազգային թշնամանք, ռասիզմ, անհանդուրժողականություն, հակասեմիտիզմ, ազգայնամոլություն, ֆաշիզմ և այլ անջատողական և ահաբեկչական գործողություններ,
  • խախտում են երրորդ անձանց մտավոր սեփականության իրավունքները, պարունակում են ցանկացած տեսակի ոչ նորմատիվ բառապաշար, Կայքի Օգտագործողներին, ադմինիստրատորներին, մոդերատորներին և իրավատերերին վիրավորող, զրպարտող կամ այլ կերպ դրանց վերաբերող (նույնիսկ քողարկված կամ փոխաբերական իմաստով օգտագործվող) ցանկացած բացասական նշանակություն ունեցող բառեր և արտահայտություններ,
  • տարածում են Կառավարչի, Բնակչի և երրորդ անձանց վերաբերող անձնական բնույթի տեղեկատվություն (ներառյալ, սակայն չսահմանափակվելով` անվամբ, ազգանվամբ, հասցեով, հեռախոսահամարով և այլն),
  • ցանցային ավտոմատացված միջոցների օգնությամբ հավաքագրում են Բնակիչների կամ այլ անձանց վերաբերյալ տեղեկատվություն, այդ թվում` նրանց տեղադրած բովանդակությունը,
  • փոփոխում կամ այլ կերպ պարունակում են Կայքի արտաքին տեսքը, վիզուալ ձևավորումը խեղաթյուրող նշաններ կամ մակագրություններ,
  • աղավաղում կամ ծաղրում են այլ ընկերությունների բրենդները, ապրանքային նշանները, արտադրանքը, մատուցվող ծառայությունները,
  • պարունակում են ցանկացած տեսակի վնասակար ծրագրային ապահովում, կոդ կամ կոդի մաս, ստեղծում են լրացուցիչ ծանրաբեռնվածություն ցանցում, որը կարող է վնասել կամ խանգարել Կայքի բնականոն աշխատանքը, վնաս պատճառել Կայքը օգտագործողներին:

Արգելվում է այնպիսի թեմաների ստեղծում և/կամ հայտարարությունների և/կամ հաղորդագրությունների և/կամ նյութերի և/կամ բովանդակության հրապարակում կամ տեղադրում կամ տարածում կամ այնպիսի գործողությունների կատարում, որոնք իրենց բովանդակությամբ կամ իմաստով հակասում են Կայքի ստեղծման նպատակին կամ վերաբերում են այնպիսի թեմաների և հարցերի, որոնք Կայքի շրջանակներից և նպատակներից դուրս են, այդ թվում` քաղաքական բնույթի բովանդակության տարածում, քարոզչական նպատակ հետապնդող տեղեկատվության տարածում կամ գործողությունների կատարում և այլն:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ Դուք գրանցվում եք Կայքում և օգտվում եք Ծառայություններից բացառապես Ձեր սեփական ռիսկով և Իրավատերը պատասխանատվություն չի կրում Ձեր կամ երրորդ անձանց գործողությունների կամ անգործության հետևանքով Ձեզ կամ երրորդ անձանց պատճառված վնասի և Ձեզ` իրավասու մարմինների կողմից ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով վերոնշյալ գործողությունների կամ անգործությունների համար պատասխանատվության ենթարկելու, սույն Կայքի միջոցով Ձեր կատարած գործարքների հետևանքների համար:

 

ՄՈԴԵՐԱՑԻԱ

Կայքի մոդերացիան իրականացվում է Իրավատիրոջ կողմից:

Մոդերատորն ունի բացառիկ իրավասություն որոշելու Կառավարչի, Բնակչի կամ Կայք մուտք եղած ցանկացած անձի կողմից իրականացվող գործողությունների կամ անգործությունների համապատասխանությունը սույն Պայմաններին և իրավունք ունի իր բացառիկ հայեցողությամբ և առանց դրա մասին նախօրոք զգուշացնելու արգելափակել Կառավարչի կամ Բնակչի Անձնական գրասենյակը կամ հեռացնել վերջիններիս կողմից տեղադրվող հաղորդագրությունները, մեկնաբանությունները, ստեղծված թեմաները, իրականացվող քննարկումները, քվեարկությունները, լուսանկարները և այլ նյութերը: Կայքը Կառավարչին և Բնակչին հնարավորություն է տալիս որևէ անթույլատրելի բովանդակություն կամ գործողություն հայտնաբերելու դեպքում ահազանգել Իրավատիրոջը`  հաղորդագրություն ուղարկելու միջոցով:

Իրավատերն իրավասու է հայտարարություններ տեղադրել Կայքում, օգտագործել Բնակչի կամ Կառավարչի տեղադրած հայտարարությունը Պայմանագրի շրջանակներում և նպատակով, սեփական հայեցողությամբ խմբագրելու կամ հանելու Բնակչի կամ Կառավարչի կողմից տեղադրված ցանկացած տեղեկատվությունը, միակողմանի փոփոխել Կառավարչի կամ Բնակչի Անձնական գրասենյակները և Կառավարչին տրամադրված Կայքը:

 

 

ԻՐԱՎԱՏԻՐՈՋ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

Կայքը պատասխանատվություն չի կրում Կառավարչի կամ Բնակչի կողմից տեղադրված, ինչպես նաև իր կողմից տեղադրված այն տվյալների և տեղեկատվության բովանդակության, դրանց իսկության և հավաստիության համար, որոնք տրամադրվել են Բնակչի կամ Կառավարչի կողմից:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ Կայքի միջոցով ծանուցումներ ստանալը չի համարվում պաշտոնական ծանուցում:

Իրավատերը պատասխանատվություն չի կրում Կայքում տեղադրված այն տեղեկատվության մշտապես թարմացման համար, որոնք տեղադրվում կամ տրամադրվում են Կառավարչի, Տեսուչի կամ Բնակչի կողմից:

Իրավատերը պատասխանատվություն չի կրում Կայքի միջոցով կամ Կայքում տեղադրված տեղեկատվության հիման վրա Ձեր կողմից կատարված սխալ վճարումների համար: Սխալ վճարումների հետ կապված պարզաբանումներ ստանալու և ուղղումներ կատարելու համար կարող եք դիմել այն վճարահաշվարկային համակարգին, որի միջոցով կատարել եք վճարումները:

Իրավատերը չի երաշխավորում Ձեր մուտքագրած տվյալների գաղտնիությունը և անվտանգությունը հակերային հարձակումներից, SPAM-երից և երրորդ անձանց այլ անօրինական գործողություններից:

Դուք եք կրում Ձեր Նույնականացման տվյալները այլ անձանց փոխանցելու հետ կապված բոլոր հետևանքների ռիսկերը:

Իրավատերը որևէ պատասխանատվություն չի կրում տեխնիկական կամ այլ պատճառներով Կայքի աշխատանքի ժամանակավոր ընդհատումների համար:

Կառավարիչը պարտավորվում է անձամբ արձագանքել Կայքի միջոցով մատուցվող Ծառայությունների շրջանակներում Բնակիչների ցանկացած բողոքի և առաջարկության, անհրաժեշտության դեպքում նոր միայն վերահասցեագրել Իրավատիրոջը:

 

 

 

ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Իրավատերն իրավունք ունի ցանկացած պահի փոփոխել սույն Պայմանները` առանց այդ մասին նախապես տեղեկացնելու, բացառությամբ Կառավարչի կողմից պատվիրած Ծառայությունների գների փոփոխությունների դեպքերի:

Կայքը չի համարվում որևէ պետական մարմնի կամ կազմակերպության պաշտոնական կայք, հետևաբար Կայքի բովանդակությունը կրում է բացառապես տեղեկատվական և խորհրդատվական բնույթ:

Իրավատերն իրավասու է ամբողջությամբ կամ մասնակի այլ անձի փոխանցել Պայմանագրով և սույն Պայմաններով իր ստանձնած իրավունքներն ու պարտավորությունները` այդ մասին նախապես տեղեկացնելով Կառավարչին:

Սույն Պայմանները կազմվում են հայերեն լեզվով: